Մայլի Սայրուսի եւ Մարկ Ռոնսոնի երգն ամենաթրենդայինն է Youtube-ում

17:12   30 նոյեմբերի, 2018

Մայլի Սայրուսի եւ Մարկ Ռոնսոնի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Nothing Breaks Like a Heart» երգի հիման վրա, ամենաթրենդայինն է Youtube-ում։ Տեսահոլովակի՝ Մարկ Ռոնսոնի Youtube-յան ալիքում հրապարակումից հետո դեռեւս մի օր չի անցել։  

26-ամյա երգչուհին մի ամբողջ տարի լռում էր։  Տեսանյութում ցուցադրվում է՝ ինչպես են արտիստները թաքնվում ոստիկանական հետապնդումից։

Ի դեպ, տեսահոլովակը նկարահանվել է հոկտեմբերի վերջին՝ Կիեւում։ Սպասվում է, որ նոր երգը տեղ կգտնի Սայրուսի յոթերորդ ստուդիական ալբոմում, որի թողարկման մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։

Այս տարի ավելի վաղ Մարկ Ռոնսոնը երեք երգ է թողարկել Դիպլոյի հետ համատեղ Silk City  նախագծի շրջանակներում՝ «Loud»՝ Desiigner-ի եւ GoldLink-ի հետ, «Electricity»՝ Դուա Լիպայի հետ եւ «Only Can Get Better».



© NEWS.am STYLE