«Իմ աշխարհն իմ ընտանիքն է». Սարգիս Գրիգորյան

18:43   30 նոյեմբերի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն այսօր իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել։

Ջերմ ընտանեկան լուսանկարում Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանո Գրիգորյանն ու դուստրեր են։ «Իմ աշխարհն իմ ընտանիքն է»,- լուսանկարը մակագրել է Սարգիս Գրիգորյանը։

Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել՝ ընտանիքին խաղաղություն ու մեծ երջանկություն մաղթելով։

Այսօր իր էջում դուստրերի հետ լուսանկար է հրապարակել նաեւ Մանո Գրիգոյանը, ով լուսանկարը հետեւյալ կերպ է մեկնաբանել․ «Ամեն արտասովոր բան սովորաբար սկսվում է առավոտյան, իսկ եթե չափից շատ քնեք, ճանապարհորդությունն այդպես էլ չի սկսվի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում նրա կողքին էին կինն ու դուստրը՝ Յանան։ Սարգիսը գրել էր․«Առաջին հերթին վստահիր այն մարդուն, ով իր ընտանիքը հարգել ու սիրել գիտի... Նման մարդիկ ունեն մեծ պատասխանատվության զգացում»:



© NEWS.am STYLE