Եվա Ռիվասի համարձակ լուսանկարը

23:42   30 նոյեմբերի, 2018

Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում խոսելով իսկական տղամարդու վերաբերյալ իր պատկերացումների մասին։

«Շատ աղջիկներ իսկական տղամարդկանց մասին խոստում են՝ որպես մահացած տեսակի։ Իսկ դուք պատրա՞ստ եք նրանց։ Նրանց դեպքում մանիպուլիացիայի սխեմաները չեն աշխատում։

Չեք կարող խորամանկությամբ ստիպել նրանց սիրահարվել, փոխել նրանց։ Հենց դա է նրանց տարբերությունը մյուս տղամարդկանցից, որոնցով լցվում է կնոջ կյանքը։

Ամեն դեպքում ինչպես բառարանում չկա «իսկական տղամարդ» արտահայտության բացատրությունը, այնպես էլ յուրաքանչյուր կին յուրովի է պատկերացնում իսկական տղամարդուն։ Այս փոքրիկ հրապարակումը արտահայում է միայն իմ պատկերացումը նրա մասին։

Այս կոնսպեկտը գտել եմ սեւագրություններում։ Կարծում եմ՝ այն իդեալական է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սկանդալային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր սեւ, խորը դեկոլտեով վերնազգեստով։



© NEWS.am STYLE