Երկար սպասված պրեմիերա. ցանցում է հայտնվել «Էրկեն կիշեր» ֆիլմի թրեյլերը

20:48   30 նոյեմբերի, 2018

Համացանցում է հայտնվել Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» («Երկար գիշեր») ֆիլմի թրեյլերը: Ինչպես News.am Style-ին հայտնեց ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, Վանի բարբառից ֆիլմի անունը թարգմանվում է որպես «Երկար գիշեր»:

«Այս ֆիլմի համար Մատենադարանի մասնագետը «վերակենդանացրել է» 1003թ. Վանի բարբառը»,- հավելել է ռեժիսորը: Նա նաեւ հայտնել է, որ ֆիլմը յուրօրինակ ճանապարհորդություն է ժամանակի մեջ. մեր օրեր, Նարեկացու դարաշրջան, 1915թ. ցեղասպանության դաժան օրեր: Պատմությունն ավարտվում է զույգի ընտանեկան կյանքի տարօրինակ դրամայով, որը հայտնվում է եռանկյունում անբարոյականի պատճառով:

Ֆիլմի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 8-ին առաջատար կինոթատրոններում:



© NEWS.am STYLE