Ամերիկահայը ոսկերիչների լավագույն եռյակում՝ ըստ The New York Times-ի

23:14   30 նոյեմբերի, 2018

Ամերիկյան առաջատար լրատվամիջոց The New York Times-ը հրապարակել է հոդված՝ նվիրված ԱՄՆ-ում ապրող երեք ժամանակակից ոսկերիչների։

Լավագույնների թվում, ըստ թերթի, հայազգի է, որ Արմանը փորագրությամբ սկսել է զբաղվել 13 տարեկանում, երբ նրա հայրը որոշեց որդուն ոսկերչական արվեստ սովորեցնել։

78-ամյա հայրը այսօր էլ ձեռք ձեռքի տված աշխատում է Արմանի հետ։ Նրանք փորագրման հատուկ ձեւ ունեն, որի շնորհիվ զարդերը հինավուրց են թվում։ Այդ մասին ասվում է նաեւ հոդվածում։

Լրագրողը նշում է, որ Սարգսյանն այս տարվա ամռանը Հայաստանից վերադարձել է երկրի քրիստոնեական հին մշակույթով ոգեշնչված։ «Ինձ համար շատ կարեւոր է իմ աշխատանքներով պատմության մի նշույլ փոխանցելը»,- ոսկերչին մեջբերում է հոդվածի հեղինակը։

Ֆոտո - Фото- Сouture_blog,

armansarkisyan.com



© NEWS.am STYLE