Քրիս Ջեններն Արիանա Գրանդեի տեսահոլովակում նմանակել է դեռահասների համար նախատեսված կատակերգության էպիզոդը

17:05   1 դեկտեմբերի, 2018

Փոփ կատարող Արիանա Գրանդեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Thank u, next» երգի հիման վրա։ Տեսանյութում երգչուհին վերստեղծել է դեռահասների համար նախատեսված հայտնի կատակերգությունների («Վատ աղջիկներ»․ «Հաջողության հասիր») տեսարաններ։

Տեսանյութում երեւում է նաեւ Քարդաշյան-Ջեններ քույրերի մայրը՝ Քրիս Ջենները։ Նա խաղացել է Ռեգինա Ջորջի կերպարը «Վատ աղջիկներ»-ը կատակերգությունից։

Դատելով դիտումներից՝ տեսահոլովակը շատ է դուր եկել հանդիսատեսին։ Այս պահին տեսանյութը դիտել է ավելի քան 35 մլն մարդ։



© NEWS.am STYLE