Տոներն են մոտենում. ամանորյա տոնավաճառ Երեւանում (ֆոտո/վիդեո)

16:09   1 դեկտեմբերի, 2018

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ձմեռը՝ եղանակ, որը, մեղմ ասած, ամենասիրելին չէ հայերի համար, սակայն չհամաձայնել, որ այս սպիտակ շրջանը տարվա ամենահեքիաթային ու հրաշքներով լի հատվածն է, չեք կարող: Իսկ հրաշքները սկսվում են այն ժամանակ, երբ մեկնարկում են ամանորյա տոնավաճառները:

Երեւանյան հյուրանոցներից մեկում այսօր տոնական տրամադրություն էր: Ամանորյա զարդեր, աքսեսուարներ, խաղալիքներ, ձեռագործ աշխատանքներ, հագուստ, պայուսակներ, ջահեր, լույսեր` այս ամենն այսօր ոչ միայն ցուցադրված է, այլեւ նախատեսված է վաճառքի համար:

NEWS.am STYLE-ը չէր կարող անտարբեր անցնել ամանորյա այս հրաշքի կողքով: Իսկ դուք արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր սիրելիներին տոների առթիվ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE