«Մի ժամանակ ես այսպիսին էի»․ Գարիկ Մարտիրոսյան

23:01   1 դեկտեմբերի, 2018

Հայազի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել։

Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարը Գարիկ Մարտիրոսյանը հետեւյալ կերպ է մակագրել․ «Մի ժամանակ ես այսպիսին էի։ Իսկական Ալ Պաչինո, եթե չհեռանային․․․»։

Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան բարեգործական երեկույթ էին կազմակերպել ի աջակցություն Խաբենսկու ֆոնդի։

Ինչպես հայտնի է, շոումենի կինը գրել է «Հումորիստի կնոջ օրագիրը» գիրքը, որի ամբողջ հասույթը կուղղվի Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին․ հիմնադրամն օգնում է ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին։ Մի գիշերվա ընթացքում Գարիկ Մարտիրոսյանն ու կինը հավաքել են 220.000 ռուբլի։  



© NEWS.am STYLE