Աշխարհի ամենաոճային տատիկներն ու պապիկները

11:16   2 դեկտեմբերի, 2018

Բարի լույս NEWS.am STYLE-ի ընթերցող։ Եթե ձեր մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ նորաձեւ ու ոճային հանդերձանքներն ու կերպարները հատուկ են երիտասարդներին, ապա մենք պատրաստ ենք ապացուցել հակառակը։

Իսկ դրա համար բավական է միայն անդրադառնալ ամերիկացի բլոգեր Արի Սեթ Կոենի ունիկալ ֆոտոնախագծին։

Այն վերեւում հնչեցրած մեր կարծիքի ապացույցն է։ Այս հիանալի կանայք, որոնք բավականին մեծ տարիքում են իրենց արտաքինով կոչ են անում բոլորիս չվախենալ ծերանալուց՝ համարելով, որ իրական գեղեցկությունը  տարիների ընթացքում վերափոխվում է, սակայն ճաշակն ու ոճը՝ կատարելագործվում։ 

Լուսանկարիչն իր մոդելներին գտնում է Նյու Յորքի փողոցներում։ Նրա տեսախցիկը նկատում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց street style-երը:

Սակայն հենց ոճային տատիկների լուսանկարներն անմիջապես տարածվեցին համացանցում եւ անսովոր իրարանցում բարձրացավ։ Նրա նախագծի ամենաերիտասարդ մոդելը 60 տարեկան է եղել, իսկ ամենամեծը՝ 103։

Ուստի եթե ծերանալ, ապա իրենց նման։



© NEWS.am STYLE