«Որդան Կարմիր». Ավանդական հայկականը` ժամանակակից հավաքածուում

20:39   1 դեկտեմբերի, 2018

«Մեգերյան կարպետ»-ում տրամադրությունն ինչպես միշտ հայկական էր: Տերյան մշակութային կենտրոնը ներկայացրեց նոր` «Որդան կարմիր» հավաքածուն:

Չնայած բազմաթիվ ավանդական, հայկական գույներին ու դետալներին, լուքերը միանգամայն ժամանակակից էին ու նորաոճ: Հավաքածուում շատ էր հատկապես կաշին: Ինչպես գիտենք , դեռևս հին Հայաստանում, հատկապես տղամարդկանց հագուստում, կաշի շատ է օգտագործվել: Հավաքածուում հաջողվել էր «վերականգնել» հատկապես կաշվե շապիկների տեղը  հայ տղամարդկանց զգեստապահարանում:

Կանանց համար նախատեսված հագուստից տպավորիչ էին հատկապես այս սեզոնին այդքան անհրաժեշտ վերարկուններն ու բաճկոնները, որոնք միաժամանակ և շատ «հայկական» էին, և շատ առօրյա ու նորաոճ:

Հաճելի է, երբ ներկայացված հագուստը ոչ միայն լավ է նայվում պոդիումին, այլև միանգամայն կիրառելի է նաև առօրյայում:



© NEWS.am STYLE