ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 դեկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում փոփոխություններ տեղի կունենան: Դրական, թե բացասական` այս պահին չեք կարող հասկանալ: Դա ժամանակը ցույց կտա, երբ այսօրվա փոփոխությունն ինչ-որ արդյունք տա:

ՑԼԵՐ

Այսօր դժվարությամբ կհասկանաք, թե ինչպես պետք է վարվեք: Ձեզ միայն սիրելին կկարողանա որոշ չափով ուղղորդել: Սակայն որոշ չափը, դեռ չի նշանակուն ճիշտ որոշում, այնպես որ` լավ մտածեք քայլեր ձեռնարկելուց առաջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կհիշեք, թե ինչպիսին էր ձեր սիրելին այն ժամանակ, երբ նոր էիք ծանոթացել եւ կտխրեք, որ նա այլեւս այդպիսին չէ: Սակայն տխրելու կարիք չկա, նրա փոփոխությունները միայն դրական են ազդել ձեր հարաբերությունների վրա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հրաշալի օր է ընտանիքով բնության գիրկ գնալու համար: Կարող եք, նույնիսկ, որսորդությամբ զբաղվել: Իսկ եթե խղճում եք կենդաններին, ապա չմոռանաք, գոնե, ձեզ հետ վերցնել տեսախցիկը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք վերջապես կհանդիպեք մեկին, որն այնքան նման կլինի ձեզ, որ կմտածեք, թե հարազատ հոգու եք գտել: Եթե, իսկապես, ցանկանում եք, որ ձեր երկրորդ կեսը կիսի ձեր մտահոգություններն ու խնդիրները, ապա նա իդեալական տարբերակ կլինի այդ դերի համար, բայց մյուս կողմից մտածեք` արդյոք նման հարաբերությունները միշտ հետաքրքի՞ր կլինեն ձեզ համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կհասկանաք, որ այն, ինչ անում եք ձեր հարաբերությունների համար, իզուր եք անում, քանի որ դա ոչ մի օգուտ չի տալիս ոչ ձեզ, ոչ ձեր սիրելիին: Ավելի լավ կլինի, որ ձեր ժամանակն ավելի արժեքավոր բաների վրա կենտրոնացնեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կարող եք հանգիստ շունչ քաշել: Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես դուք էիք պլանավորել: Կարծես թե` ոչինչ չի խոչընդոռում սիրելիի հետ ձեր հարաբերություններին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ մի բան ասել, ինչի մասին նա երկար լռում էր: Ինչեւէ, պատրաստ եղեք, որ, այնունամենայնիվ, այսօր մի շատ կարեւոր գաղտնիք կբացահայտեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք լրջորեն կսկսեք մտածել այն մասին, թե արդյոք ձեր սիրելին, իսկապե՞ս, սիրում է ձեզ: Իսկ այս մտավախության պատճառները շատ են: Ամեն դեպքում, աշխատեք հուսահատության գիրկը չընկնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր, վերջապես, խանդի տեսարան սարքելու հնարավորություն կունենաք: Խոստովանեք, որ երկար ժամանակ է, ինչ սպասում էիք հարմար առիթի, որպեսզի սիրելիին ներկայացնեք ձեր բոլոր առավելություններն ու, պարզապես, ձեր մեջից դուրս հանեիք կուտակված բացասական էներգիան:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սերը հրաշալի պատճառ է փոփոխությունների դիմելու եւ կատարելագործվելու համար: Եթե ինքնուրույն չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչից պետք է սկսել, սիրելին կօգնի ձեզ այդ հարցում:

ՁԿՆԵՐ

Այսօր բոլոր իրավունքներն ունեք մի փոքր ավելի կտրուկ լինելու համար: Հարկ եղած դեպքում, նույնիսկ, ձայնը բարձրացրեք: Հակառակ դեպքում` ձեզ ընտանիքում չեն լսի եւ չեն հասկանա:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE