Միասին պատրաստում ենք հարիսա

12:17   2 դեկտեմբերի, 2018

Անհնար է ձմեռը պատկերացնել առանց տաք ուտեստների։  NEWS.am STYLE-ն առաջարկում է ավանդական հարիսայի բաղադրատոմսը։

Հարիսան, այնքան «ներկայացուցչական» տեսք չունի, սակայն այն շատ համեղ է, որը հաճույքով ենք համտեսում ձմեռային սառը օրերին։
Հարիսան հայկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է։ Հարիսա պատրաստելիս եւ համտեսելիս անպայման հրավիրում են հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին։



Պատրաստման եղանակը՝

Հավ – 1200 գր․
Ձավար –400 գր․
Ջուր – 4 լիտր
աղ` ըստ ճաշակի
մատուցելիս` սերուցքային կարագ



Ձավարը լվանալ եւ 1 ժամով թրջել սառը ջրի մեջ։ Հավը մասնատել, դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել ջուրն ու պատրաստել միջին կրակի վրա։ Եռացնել՝ թուլացնելով կրակը։ Կրակին այն թողնել 1,5 ժամ։

Այնուհետեւ առանձնացնել միսը ոսկորներից։ Հավի միսը լցնել կաթսայի մեջ եւ լավ խառնել փայտե մեծ գդալով։ Պետք է եփել այնքան մինչեւ միատարր զանգված ստացվի։  Ավելացնել աղ, խառնել։ Թողնել, որպեսզի հարիսան 15–20 րոպե հանգստանա, ապա մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր սերուցքային կարագ։

Եթե ունեք հարիսայի պատրաստման ձեր տարբերակը, ուրախ կլինենք, եթե կիսվեք ձեր բաղադրատոմսով:



© NEWS.am STYLE