Երկար սպասված հանդիպում․ «Գահերի խաղից» Արյա Սթարքը «հասավ» Սերսեային

16:14   2 դեկտեմբերի, 2018

Շատ շուտով կավարտվի ամենահայտնի սերիալը՝ «Գահերի խաղը»։ Հանրությունը սպասում է, արդյոք Արյա Սթարքը կիրականացնի իր հայտնի ցուցակի վերջին՝ Սերսիա Լաննիսթերի սպանությունը։ Խաղաքարտերը խառնում է այս երկու կերպարների դերակատարների համատեղ լուսանկարը, որին դիտելուց դժվարանում ես հավատալ, որ հերոսուհիներից մեկը մյուսին կարող է վնասել։

Դատելով Մեյսի Ուիլյամսի հագուստից, սերիալում նրա հոր՝ «ձմեռը մոտ է» արտահայտությունը ընդունվել է բառացի․ աղջիկը Elle Weekender 2018-ի կարմիր գորգուղու վրա ներկայացել է տաք վերնաշապիկով եւ տաբատով։ Իսկ ահա Լենա Խիդին ընտրել էր տոպ, որը համապատասխանում է իր կերպարին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX,Abspad



© NEWS.am STYLE