Բազմաթիվ գույներ եւ անսահման ուրախություն․ Պրյանկա Չոպրան հրապարակել է մինչհարսանեկան աղջիկների երեկույթի լուսանկարները

15:21   2 դեկտեմբերի, 2018

Ամբողջ աշխարհը քննարկում է 26-ամյա Նիք Ջոնասի եւ 36-ամյա Պրյանկա Չոպրայի հարսանիքը, որը տեղի է ունեցել Մումբայում։ Քանի որ հյուրերին խնդրել են հեռախոսներով չնկարահանել տեղի ունեցող իրադարձությունները, հարսանեկան լուսանկարներով կկիսվեն միայն նորպսակները։

Պրյանկան որոշել է չհիասթափեցնել իր երկրպագուներին եւ արդեն իր Instagram-ում հրապարակել է մինչհարսանեկան աղջիկների խնջույքի մի քանի լուսանկար։

Հարսնացուի տանը տեղի ունեցած միջոցառմանը ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները, հարազատները եւ ընկերուհիները։ Ըստ ժողովրդական հավատամքի, որքան մուգ են հնայով արված նախշերը, այնքան ուժգին նրան կսիրի ապագա ամուսինը։

Ավանդույթի համաձայն ամուսնությունից հետո կինը չպետք է աշխատի իր նոր տանը, քանի դեռ նախշերը չեն վերացել։ Ողջ արարողությունն ուղեկցվել է երգով եւ երաժշտությամբ։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE