Իննա Խոջամիրյանը՝ առանց դիմահարդարման

15:43   2 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առանց դիմահարդարման։ Լուսանկարն արված էմեքենայի մեջ։ Իսկ դրան կից անգլերենով գրել է․ «Աշխատանքային կիրակի»։

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում կրկին ներկայացել էր աշնանային, հմայիչ տեսքով․ նա կրում էր մոխրագույն, մեջքի հատվածում բացվածք ունեցող զգեստ, դեղին գլխարկ եւ աշնանային կոշիկներ։



© NEWS.am STYLE