Հրապուրիչ Անատի Սաքանյանը՝ վառ դիմահարդարմամբ

17:04   2 դեկտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը, ով վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում նոր ու հմայիչ լուսանկար է հրապարակել։ Դերասանուհու միկրոբլոգի հրապարակումները միշտ սպասված են իր էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից: Իր Instagram-ի էջի հետեւորդներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով:

Երիտասարդ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է վառ դիմահարդարմամբ։ Իր տեղադրած նոր լուսանկարներում նա կրում է օձի պրինտով պիջակ, սեւ վերնազգեստ։ Հմայիչ հայուհին որեւէ մեկնաբանություն չի թողել դրանց կից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհի Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր սեքսուալ կերպարում: Գայթակղիչ լուսանկարներում Անատին կրում էր սեւ, կաշվե, մարմինն ընգրկող տաբատ, ներքնազգեստ հիշեցնող տոպ, իսկ նրա կերպարը լրացրել էին բարձրակրունկները: Լուսանկարներն արված էին փողոցում, որոնց կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE