Մեգամ Մարքլը նյարդայնացնում է թագուհուն

19:34   2 դեկտեմբերի, 2018

Արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի պահվածքը, ասում են, դուր չի գալիս թագավորական ընտանիքին։ Ինչպես հայտնում է Vanity Fair-ի աղբյուրը թագունուն դուր չի գալիս, որ նրա թոռան կինն իրեն հանդուգն է պահում, չի հետեւում կանոնակարդին եւ սովորույթներին։

Թագուհու կարծիքը կիսում են պահպանողական բրիտանացիները, որոնք Մեգանի մասին համացանցում վատ մեկնաբանություններ են գրում։

Նա ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 5-ին, նրա գրաֆիկը հագեցած է այնքան, որ նույնիսկ նրա օգնականները նրա հետեւից հազիվ են հասցնում։ Համացանցում եմ սոցցանցերում բացասական մեկնաբանոթյուններին նա ուշադրություն չի դարձնում։

«Նա հավատում է կարմային եւ չի ցանկանում կարդալ բացասական պատմություններ եւ մեկնաբանություններ իր մասին», - վստահ է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնում էին, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Ուիլիամի հետ տարաձայնությունների պատճառով կտեղափոխվեն նոր բնակարան: Մեգանն ու Հարրին բնակություն կհաստատեն Ֆրոգմոր հաուսում, որտեղ կայացել է նրանց հարսանեկան արարողության հանդիսավոր ընդունելությունը։ Ենթադրվում էր, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կտեղափոխվեն պալատի ավելի մեծ սենյակ՝ երեխայի համար մանկական սենյակը պատրաստելու համար․ երեխան լույս աշխարհ է գալու գարնանը։

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ Vanity Fair, Express.co.uk



© NEWS.am STYLE