«Ամուսինները պետք է զարմացնեն միմյանց»․ ինտիմ խորհուրդներ Глюк'Ozа-յից

11:14   3 դեկտեմբերի, 2018

Գեղեցկուհի, երգչուհի Նատալյա Իոնովան (Глюк'oZa) կիսվել է ընտանեկան ամուր հարաբերությունների իր գաղտնիքով։ «Нежный редактор»-ի YouTube ալիքով տված հարցազրույցում նա ասել է, որ գործարար Ալեքսանդր Չիստյակովի հետ ամուսնացած է ավելի քան տասը տարի, նրանք ունեն երկու երեխա՝ 11-ամյա Լիդիան եւ 7-ամյա Վերան։

Նշենք, որ աստղը սիրում է հասարակությանը ապշեցնել համարձակ լուսանկարներով, որոնք սոցցանցերի օգտատերերի կողմից բացասական մեկնաբանությունների են արժանանում։ Այդուհանդերձ երգչուհին շարունակում է ցուցադրել ընտանեկան համերաշխությունը։

Հարցազրույցում երգչուհին պատմել է, որ մի քանի տարի առաջ ամուսնու հետ հարաբերություններում  ճգնաժամային իրավիճակ էր։ «Կարող եմ ասել, որ մեր այժմյան հարաբերություններն ավելի լավ են, քան երեք տարի առաջ էր»։

Կարեւորը դժվար պահերին չհանձնվելն է։ Ես գտնում եմ, որ ամուսինները պետք է զարմացնեն միմյանց, այդ թվում նաեւ անկողնում։ Հաճախ է պատահում, որ կինն ասում է․«Սա ինձ համար չէ, սա չպետք է անեմ»։ Այդ իսկ պատճառով տղամարդը սկսում է դրսում բավարարել իր ցանկությունները։ Սեքսի, ինչպես նաեւ այլ հարաբերություններում հաջողության հասնելու համար պետք է զրուցել, արտահայտել քո կարծիքը եւ այդ ժամանակ խնդիրներ քիչ կլինեն», - կիսվել է երգչուհին։

Աղբյուրը՝ cosmo.ruInstagram



© NEWS.am STYLE