Քիմ Քարդաշյանը Versace-ի ցուցադրության ժամանակ «փայլել է» խորը բացվածքով զգեստով

10:22   3 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը յուրաքանչյուր հանդերձանք սենսացիա է առաջացնում եւ կարեւոր չէ, թե ինչ հագուստ է նա կրում՝ զգեստ, թե սպորտային տաբատ։ Այս անգամ փարթամ կառուցվածքով դիվան  ամուսնու՝ Քանյե Ուեսթի, մոդել Ջիջի Հադիդի, երգչուհի Մերի Ջեյ Բլաջի եւ այկ հայտնիների հետ Մանհեթենում ներկա է գտնվել Versace-ի ցուցադրությանը։ Քիմը կարմիր գորգուղի է  դուրս եկել արծաթափայլ զգեստով, որը ուեր բավականին խորը բացվածք։

Ռեալիթի շոուի աստղը որոշել է իր ոճային կերպարը լրացնել հավաքած վարսերով։ Առանձնահատուկ ուշադրության են  արժանի թափանցիկ կոշիկները։

Քիմի ամուսինը ներկայացել էր թրենդային, օվերսայզ վերարկուով, լայն տաբատով, մոխրագույն վերնազգեստով եւ իր սեփական՝ Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներով։ Այս զույգից մշտապես անակնկալներ ես սպասվում։ Այս անգամ էլ չսխալվեցինք․ Քանյեն ներկայացել էր շեկ վարսերով, որն ունի կարմիր երանգ։

Աղբյուրն ու լուսանկարները՝ The Sun



© NEWS.am STYLE