Սյուզի Մելիքյանի կրակոտ պարը

11:37   3 դեկտեմբերի, 2018

Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր կարճ հոլովակ է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին նա ներկայացրել է կրակոտ պար։ Պարը դրական մեկնաբանություննեի  է արժանացել նրա էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից։ Տեսանյութին կից մեկնաբանություն Սյուզին չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միկրոբլոգի իր հետեւորդներին երգչուհին ներկայացել էրգայթակղիչ կերպարում: Նա լուսանկարում նա սեւ, խորը դեկոլտեով, ուլտրակարճ զգեստով էր, կերպարը լրացնում էր սեւ, ոճային արեւային ակնոցը։

Սյուզին հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել, փոխարենը նրա էջի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում դրական մեկնաբանություններ էին հղել երգչուհուն՝ գնահատելով նրա տեսքը։



© NEWS.am STYLE