«Ես արդեն կարոտում եմ ամառային ջերմ օրերը»․ Արմինկայի «տաք» լուսանկարը

12:38   3 դեկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ամառային, ոճային, վագրային պրինտով զգեստով։ Հմայիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․

«Ընդամենը մի քանի օր է, ինչ ցրտել է Լոս Անջելեսում, իսկ ես արդեն կարոտում եմ ամառային ջերմ օրերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել՝  ցույց տալով իր ոճային տեսքը։ Լուսանկարում Արմինկան սպիտակ վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ սպորտային կոշիկներ էր կրում։ «Բոլորը նայում էին, մտածեցի՝ հետ չմնամ։ Հ․Գ․ Կռահեցի՞ք, թե ում ոտքերն են»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE