Հեռարձակվել է Victoria’s Secret 2018-ի հեռուստատեսային տարբերակը

16:09   3 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում քրոջ համարձակ լուսանկարով անոնսել է Victoria’s Secret 2018-ի հեռուստատեսային տարբերակը։ Այն մի քանի ժամ առաջ ցուցադրվել էր ABC հեռուստաալիքով։

Լուսանկարում շքեղ Քենդալն է, որը ներկայացել է վերջին ցուցադրության ներքնազգեստով՝ փայլեր, քարեր, փետուրներ։ «Երբեք չեմ հոգնի նայել պոդիումով քայլող քրոջս», - մեկնաբանել է լուսանկարը Քիմը։

Նշենք, որ Victoria’s Secret ամենամյա ցուցադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին՝ Նյու Յորքում։ Այն հատկանշական էր Ադրիանա Լիմայի համար, քանզի նա վերջին անգամ էր մասնակցում այս ցուցադրության։ Դադարից հետո կրկին Victoria’s Secret-ի պոդիում վերադարձավ Քենդալ Ջենները։



© NEWS.am STYLE