Քեթի Փերին 50 հազար դոլարով գնել է իր բոյֆրենդ՝ Օրլանդո Բլումին

17:19   3 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Քեթի Փերին եւ դերասան Օրլանդո Բլումն անցած տարի վերականգնել են իրենց հարաբերությունները եւ նրանց մոտ ամեն ինչ լավ է։  Մի քանի ժամ առաջ One Love Malibu ամենամյա բարեգործական աճուրդի ժամանակ, Քեթին համարձակվել է 50 հազար դոլարով վաճառել իր ընկերոջ հետ ժամադրությունը։

«Նվերն արժանի է այն գումարին, որը կվճարեք։ Դուք հնարավարություն կունենաք մոտոցիկլով շրջել այն տղամարդու հետ, ում ես սիրում եւ հարգում եմ», - նա հայտարարել է բեմից։ - Դուք Օրլանդոյի հետ կլինեք մոտավորապես 45 րոպե եւ դուք նույնիսկ կկարողանաք նայել նրա շագանակագույն աչքերին»։ Լաուրա անունով կնոջ հայտը չուշացավ։ Նա առաջարկեց 20 հազար դոլար։ Գինը բարձրանում էր եւ ի վերջո իր տղամարդուն անծանոթոհուց գնեց Քեթին։ «Լաուրա կներեք, ես գնում եմ նրան 50 000 դոլարով», - բեմից բղավել է Քեթին։ Ինչից հետո հայտարարվել է, որ վածառված է կարմիր կաշվե կիսաշրջազգեստով կնոջը»։

Օրլանդո Բլումի «վաճառքից» ստացված ողջ հասույթը կտրամադրվի Քալիֆորնիայի հրդեհների ժամանակ այրված տները վերակառուցելուն։

Աղբյուրն ու լուսանկարը՝ Daily Mail,

SplashNews

Gilbert Flores/Broadimage



© NEWS.am STYLE