Ռեժիսոր Աննա Մելիքյանը Խաբենսկու հիմնադրամին 13 միլիոն ռուբլի է նվիրաբերել

22:33   3 դեկտեմբերի, 2018

Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Нежность» ֆիլմը վաստակել է 13 միլիոն ռուբլի, որը նվիրաբերել է Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին, ինչի մասին իր Instagram-ում հայտնել է դերասանի կինը՝ Օլգա Լիտվինովան։

Գումարը հավաքվել է Action բարեգործական երեկույթի ժամանակ, որի ընթացքում հավաքվել է ռեկորդային միջոցներ՝ տարբեր բարեգործական հիմնադրամների համար։ Ավելի վաղ  NEWS.am Style-ը հայտնել էր, որ Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան նույնպես կազմակերպել էին բարեգործական երեկույթ, որի ընթացքում ամուսիններին հաջողվել է հավաքել 220 000 ռուբլի։



© NEWS.am STYLE