Էմբեր Հերդը թափանցիկ բոդիով շրջել է Նյու Յորքի փողոցներով

10:05   4 դեկտեմբերի, 2018

Էմբեր Հերդը չի դադարում զարմացնել։ Դերասանուհին հանրությանը ցնցել է նոր կերպարով՝ թափանցիկ բոդին համադրելով ջինսե տաբատի հետ։ Հերդն այդ կերպարով շրջել է Մանհեթենում։

Դերասանուհին կրել է նաեւ «օվերսայզ» պիջակ եւ աքսեսուարներ․ հատկապես գեղեցիկ տեսք ուներ կուլոնը, որը դերասանուհին կրում էր գրեթե մերկ մարմնին։

Սանրվածքի եւ զարդերի ընտրության հարցում եւս Էմբեր Հերդը համեստություն չի ցուցաբերել․ դերասանուհին նախընտրել է խոպոպներ եւ վառ դիմահարդարում՝ շեշտադրելով վառ կարմիր շրթներկը։

Օրեր առաջ դերասանուհին ծաղրի առարկա էր դարձել տարօրինակ հագուստի եւ գլխարկի պատճառով, որը լողի գլխարկ էր հիշեցնում։ Դերասանուհին այդ տեսքով ներկայացել էր «Ակվամեն» ֆիլմի պրեմիերային։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ SplashNews, 24smi



© NEWS.am STYLE