Քիմ Քարդաշյանը գրեթե ամբողջությամբ մերկացել է կոսմետիկայի ապրանքանիշի ֆոտոշարքի համար

11:12   4 դեկտեմբերի, 2018

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ակտիվորեն զարգացնում է կոսմետիկայի իր ապրանքանիշը։ KKW Beauty-ի համար նոր ֆոտոշարքում Քիմը գրեթե ամբողջությամբ մերկացել է՝ ծածկվելով միայն երկար վարսերով։ Լուսանկարը հրապարակվել է աստղի Instagram-ի էջում։

Քիմը նաեւ հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված է կոստեմիկայի եւ օծանելիքի հավածաքուի վաճառքը, որի ընթացքում կլինի նաեւ հանդիպում երկրպագուների հետ։  

Վերջերս News.am Styleհայտնել էր այն մասին, որ Քիմը քրոջ՝ Քայլիի հետ համատեղ հավաքածու է թողարկել, որում միավորել է շրթներկերի ու ստվերի սիրելի գույները, ինչպես նաեւ լուսանկարվել համատեղ ֆոտոշարքում։

Քանյե Ուսթի կինը KKW Beauty կոսմետիկ միջոցների հավաքածուն թողարկել է անցյալ տարի։ Այս տարի Քիմը որոշեց անփայլ շրթներկեր ստեղծել կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների հետ, ով կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող ընկերություն ունի։ Ապրանքանիշի առաջին արտադրանքը կոնտուրինգի համար նախատեսված հավաքածուն էր․ հենց Քարդաշյանն է հայտնի դարձրել դիմահարդարման այս տեսակը։ Հետագայում դրան ավելացան նաեւ դիմահարդարման այլ միջոցներ։



© NEWS.am STYLE