Ամալ Քլունիի հետաքրքիր գրասենյակային ոճը․ 6 կանոն հայտնի իրավաբանից

14:01   4 դեկտեմբերի, 2018

Հայտնի իրավաբան Ամալ Քլունին՝ դերասան Ջորջ Քլունիի կինը, ոչ միայն միջազգային իրավական վեճեր է լուծում, այլեւ հրաշալի ոճ ունի։

Ամալ Քունիի հաջողության ճանապարհն այնքան էլ պարզ չի եղել, որքան կարող է թվալ առաջին հայցքից․ այն լիովին եւ ամբողջությամբ նրա աշխատասիրության, նպատակասլացության, աշխատունակության ու խելացիության արդյունքն է։ Ամալ Քլունին առնաձնանում է նաեւ ոճի զգացողությամբ եւ ապացուցում է, որ գրասենյակային ոճը կարող է հետաքրիր լինել։

Պետք չէ վախենալ գույներից

Մարդիկ, ովքեր ընտրում են միայն սեւ եւ մոխրագույն հագուստ, պարզապես չեն օգտագործում բազմաթիվ հնարավորություններ։ Ամալ Քլունին բավական հաճախ է վառ գույնի հագուստով մասնակցում լուրջ միջոցառումների եւ կարողանում է զուսպ տեսք ունենալ։

Սպորտային շապիկը եւս կարող է գրասենյակային ոճի մաս կազմել

Որպես կանոն՝ գրասենյակային աշխատակիցներն ընտրում են բլուզներ, վերնաշապիկներ, որոնք համադրում են ժակետների, շրջազգեստների, դասական տաբատների հետ։ Սակայն Ամալ Քլունիի համար արգելքներ չկան։ Նա հաճախ է սպորտային շապիկները համադրում դասական հագուստի հետ եւ հետաքրքիր կերպարներ ստանում։

Մեծ պայուսակներ

Մեծ պայուսակները թրենդային են, կարող են լրացնել ցանկացած, նույնիսկ ձանձրալի սեւ հագուստ։ Ամալ Քլունիին հաճախ կարելի է հանդիպել տարբեր երանգների մեծ պայուսակներով։ Մեծ պայուսակ գնելը կարող է յուրօրինակ ներդրում լինել, որը չի ենթարկվում փոփոխական թրենդերի ազդեցությանը։ Դրանք իսկապես պարկտիկ են գործնական կանանց համար։  

Իդելական եւ տարբեր կոստյումներ

Դասական կոստյումները գրասենյակային դրես կոդի անբաժան մասն են։ Ամալ Քլունին բացառություն չէ․ հայտնի իրավաբանի զգեստապահարանում կարելի է կոստյումներ գտնել ցանկացած իրավիճակի համար, ցանկացած գույնի ու ձեւի։

 

Պրինտերն ընդունելի են ոչ միայն գրասենյակի տարածքից դուրս

Նրանց համար, ովքեր կարծում են, որ գրասենյակային աշխատանքի դեպքում թույլատրելի են միայն վանդակավոր հագուստը, Ամալ Քլունին իր պատասխանն ունի․ զարդանկարները կարելի է եւ պետք է կրել նաեւ աշխատանքային պայմաններում։ Միայն թե հարկավոր է վառ իրը համադրել ավելի զուսպ, միագույն հագուստի հետ։

Հաստ կրունկ

Գրասենյակային աշխատանքը կարող է անվերջ ու այնքան հագեցած լինել, որ ժամանակ չգտնեք նույնիսկ ճաշելու ու 5 րոպե հանգստանալու համար։ Առանց հարմար կոշիկների բավական բարդ կլինի։ Փորձեք ձեզ հարմար կրունկներ ընտրել։ Ամալ Քլունին հաճախ է հաստ կրունկներ կրում:

                 
Աղբյուրը՝ Marieclaire  
Լուսանկարները՝ The Independent, Harper's Bazaar, Cosmopolitan.com



© NEWS.am STYLE