Բուզովայի լողազգեստով լուսանկարը «պայթեցրել է» համացանցը

16:13   4 դեկտեմբերի, 2018

Ռուս ամենահայտնի հեռուստահողորդավարուհի, արդեն նաեւ երգչուհի Օլգա Բուզովան սիրում է հասարակության ուշադրությունը սեւեռել իր վրա։ Բուզովան Instagram-ում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել բիկինիով․ լուսանկարում հեռուստահաղորդավարուհին լոգանք է ընդունում։

Հետեւորդները սկսել են քննարկել՝ ում են նվիրված նրա նոր երգերից մեկի տողերը, որոնցով Բուզովան մեկնաբանել է լուսանկարը։ Նրանց մոտ հարց է առաջացել՝ արդյոք «Շուրթեր» երգի բառերը նվիրվա՞ծ են որեւէ մեկին, թե Բուզովան պարզապես գովազդել է իր նոր ալբոմը։ Գուցե երգչուհին սիրահարվե՞լ է։



© NEWS.am STYLE