Դակոտան եւ Սոկոլովսկին հաշտվել են

22:21   4 դեկտեմբերի, 2018

Լուրեր են տարածվել այն մասին, որ Ռիտա Դակոտան եւ Վլադ Սոկոլովսկին որոշել են հաշտվել հանուն դստեր։

«Այո՛, նրանք սկսել են հարթել հարաբերությունները։ Իհարկե, ոչ ոք չի մոռանա նրանց ընտանեկան կյանքի տհաճ մանրամասները, նստվածքը մնացել է, հատկապես Դակոտայի մոտ, բայց երկուսն էլ փորձում են առաջ շարժվել․․․Շփվում են ոչ թե որպես կին եւ ամուսին, այլ գրեթե ինչպես քույր ու եղբայր»,- հայտնում է Dni.ru-ն՝ հղում անելով Ռիտայի եւ Վլադի մտերիմներին։

Ընդ որում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան կարող է թվալ․ «Նրանք դեռեւս գերադասում են միայնակ ժամանակ անցկացնել դստեր հետ։ Ուրախացնող է, որ Ռիտան չի շտապում փախչել տնից, երբ Վլադը գալիս է երեխայի հետեւից»,- նշել են նախկին սիրեկանների մտերիմները։

Instagram-ի իր էջում վերջին հրապարակման մեջ Դակոտան խոստովանել է, որ լաց է եղել, երբ տեսել է տոնածառի զարդարանքը․ սա նրա առաջին ձմեռն է առանց ամուսնու․ «Սոկոլովսկու հետ լավագույն ամանորյա տոներն ենք անցկացրել իմ կյանքում։ Մենք գլինտվեյն ու թխվածք էինք պատրաստում, եղնիկների պատկերով բլուզներ գնում, գնում էինք լավագույն խաղալիքները տոնածառի համար, այցելում էինք տոնավաճառ, շաքարաքլոր ուտում, պարում ձյան տակ, միացնում Christmas Radio եւ Ֆրենկ Սինատրա լսում, լույսեր վառում ամբողջ տանը։ Մենք իսկապես երջանիկ էինք»։

«Երբ ցավն անցնում է ու մնում միայն հիշողությունը, լույսն ու երախտագիտությունը, մոռանում ես ամեն վատ բան եւ իսկապես շնորհակալություն հայտնում երկնքին ու կյանքին փորձի համար, մարդկանց, ովքեր ցավ են պատճառել, երջանկության ու սիրո համար։ Շատերը երբեք այդպիսի ընտանիք չեն ունեցել։ Ես ունեցել եմ գրեթե 5 տարի։ Արդյոք առիթ չէ՞ հրաշքներին հավատալու համար»,- հռետորական հարց է հնչեցրել երգչուհին։

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE