«Իմ սիրտը շատ հաճախ են կոտրել». Թայրա Բենքսը դարձավ 45 տարեկան

18:53   4 դեկտեմբերի, 2018

Ամերիկացի հայտնի մոդել, դերասանուհի, գեղեցկուհի եւ, պարզապես, ազդեցիկ կին Թայրա Բենքսն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, նշում է ծննդյան 45-ամյակը:

Իր մոդելային կարիերան Թայրան սկսել է 15 տարեկանում։ Նա դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որը երբեւէ հայտնվել է GQ եւ  Sports Illustrated Swimsuit Issue հեղինակավոր ամսագրերի շապիկներին։

Բացի մոդելային կարիերայից՝ արտիստիկ մոդելը նկարահանվել է նաեւ մի քանի ֆիլմերում, որոնցից են՝ «Կենդանի տիկնիկը», «Բար «Կեղտոտ կոյոտ»» եւ այլն։

Սուպերմնոդելը ամենահայտնյի նախագծերից է «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» հայտնի շոուն։ 24 եթերաշրջանից բաղկացած այս ծրագրի շրջանակում Թայրան իր հմտություններով էր կիսվում երիտասարդ եւ անփորձ մասնակիցների հետ՝ նախագծի վերջում նրանց վերածելով իսկական մոդելների` սովորեցնելով, որ նրանք միշտ պետք է լինեն բարձունքում:

Այսօր վերհիշել ենք Թայրա Բենքի հայտնի եի անհայտ մտքերից մի քանիսը.

«Հաճախ ինքդ քեզ սիրելով չես սիրում քո ներքին էությունը: Դու պետք է կարողանաս ամբողջությամբ քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս»:

«Պարտադիր չէ, որ մատիդ մատանի լինի, որպեսզի Նրան ասես. «Ես քեզ սիրում եմ»»:

«Սիրում եմ այն ինքնավստահությունը, որն ինձ փոխանցում է make up-ը»:

«Կանանց ոգեշնչելու եւ նրանց առջեւ նոր ճանապարհներ բացելու կիրքը վառվում է իմ ներսում»:

«Մի պահիր խիտ թարթիչներն ու կարմիր շրթներկը երեկոյի համար, օգտագործիր այդ հմայքը նաեւ օրվա ընթացքում»:

«Երբեմն 4-5 լուսանկարչական ծրագրեր եմ օգտագործում, որպեսզի ստանամ այն, ինչ ցանկանում եմ»:

«Իմ սիրտը շատ հաճախ են կոտրել»:

«Իմ անձնական կյանքը մեղմ ասած՝ փակ եմ պահում»:

«Ես ինքս իմ դեմ եմ մրցում: Միշտ փորձում եմ իմ սեփական սահմաններն ավելի լայնացնել»:

«Գիտեմ՝ գերնպատակասլաց եմ, բայց դրա համար չեմ պատրաստվում ներողություն խնդրել»:

Լուսանկարները՝ Թայրա Բենքսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE