Քայլի Ջեններն ակնարկել է նշանադրության մասին

17:19   4 դեկտեմբերի, 2018

Մոդել Քայլի  Ջենները, ով գլխավորում է ամենաբարձր վարձատրվող երիտասարդների ցանկը, Instagram-ի էջում լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ։

Արդեն կես տարի է՝ մոդելը հանդիպում է ռեփեր Թրեվիս Սքոթի հետ եւ դաստիարակում է 9 ամսական դստերը՝ Սթորմիին։ Զույգը մինչ այժմ պաշտոնապես ամուսնացած չէ։

Քայլին Instagram-ի Story հավելվածում սիրելիի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել․ մոդելը մատանու տեսքով «էմոջի» է օգտագործել, ինչը հնարավոր նշանադրության մասին լուրերի տարածման առիթ է դարձել։



© NEWS.am STYLE