Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնու հետ պարելիս

17:51   4 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում տեղադրված լուսանկարում Հասմիկ Կարապետյանը պարում է ամուսնու հետ։ Նա երեկոյան զգեստ է կրում, կերպարն ամբողջացնում է նուրբ դիմահարդարումը։

Երգչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը, փոխարենը հետեւորդները դրական խոսքեր են շռայլել զույգին՝ մաղթելով երջանկություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին կիսվել էր նոր՝ սեւ ու սպիտակ գույների համադրությամբ լուսանկարով, որն արված էր հավելվածի օգնությամբ։ Զվարճալի լուսանկարին կից Հասմիկը անգլերեն լեզվով մեկնաբանություն էր թողել ․ «Ահա թե ինչպիսի տեքս եմ ունենում, երբ երեխաս մինչեւ գիշերվա 3-ը չի քնում»։



© NEWS.am STYLE