Արագ եւ համեղ․ NEWS.am STYLE-ն առաջարկում է մայրաքաղաքային աղցանի մի քանի տարբերակ

11:14   5 դեկտեմբերի, 2018

Ամանորյա սեղանի պարտադիր ուտեստներից է մայրաքաղաքային աղցանը։ Այն ունի պատրաստման իր դասական տարբերակը, սակայն հնարավոր է, որ բաղադրատոմսում առկա են այնպիսի բաղադրիչներ, որոնց համադրությունը Ձեր քիմքին խորթ է։ Դրանք կարելի է շատ արագ փոխել եւ համապատասխանեցնել Ձեր ճաշակին։  NEWS.am STYLE-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի աղցանի մի քանի այլ տարբերակ, որոնք կարող են զարդարել նույնիսկ Ձեր ամենօրյա սեղանը։

Մայրաքաղաքային աղցանի պատրաստման եղանակը․

Կարտոֆիլը, գազարը, ձուն խաշել եւ խորանարդիկներով կտրատել, ավելացնել մանրացված թթու վարունգը, եփած տավարի միսը։ Այս ամենին ավելացնել ոլոռը, կտրատված կանաչին, համեմել աղով, պղպեղով, ավելացնել մայոնեզ կամ թթվասեր:

Սակայն աղցանում առկա միսը կարող եք փոխարինել երշիկով կամ հավի փափկամսով կամ խոզապուխտով։

Կա եւս մեկ տարբերակ, երբ ավելացնում են մանր կտրատված սոխ։

Ինչպես հայտնի է ձուն եւ թթու վարունգը միասին շատ շուտ թթվելու հատկություն ունեն, այս պարագայում բաղադրատոմսից կարելի է հանել ձուն։

Եթե աղցանը պետք է պահեք, ապա խորհուրդ ենք տալիս միանգամից չավելացնել թթվասերն ու մայոնեզը, քանի այն նույնպես շատ արագ փչացնում է ուտեստը։

Բարի ախորժակ։



© NEWS.am STYLE