57-ամյա Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել

18:09   4 դեկտեմբերի, 2018

57-ամյա Էդդի Մերֆին եւ նրա 39-ամյա սիրելին՝ ավստրալացի մոդել Փեյջ Բատչերը, ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել․ երեխային տվել են Մաքս Չարլզ Մերֆի անունը, հաղորդում է People-ը՝ հղում անելով դերասանի պաշտոնական ներկայացուցչին։

Սա զույգի երկրորդ երեխան է․ Էդի Մերֆին եւ Փեյջ Բատչերը դաստիարակում են նաեւ իրենց երկուամյա դստերը՝ Իզիին։ Դերասանն արդեն 8 երեխա ունի նախկին հարաբերություններից։

Դուստրերից մեկի՝ 10-ամյա Էնջելի հետ, ում մայրը Spice Girls խմբի մասնակից Մելանի Բրաունն է, Մերֆին առհասարակ չի ցանկանում շփվել։ Սկզբնական շրջանում նա նույնիսկ նշում էր, որ երեխայի հայրն ինքը չէ։ Դերասանի որոշումը չի փոխել նույնիսկ հայրության ստուգման թեստը։



© NEWS.am STYLE