Պրիյանկա Չոպրան ցուցադրել է հարսանեկան զգեստը, որի ստեղծման համար 1826 ժամ է պահանջվել

19:12   4 դեկտեմբերի, 2018

Ամբողջ աշխարհը սպասում է Պրիյանկա Չոպրայի հարսանեկան արարողության առաջին լուսանկարներին՝ գնահատելու համար, թե որ զգեստն է նրան ավելի շատ համապատասխանում՝ ավանդական հնդկական, թե եվրոպական զգեստը։ Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ հյուրերին արգելված է լուսանկարել, ամբողջ աշխարհը սպասման մեջ էր։

Վերջապես մի քանի ժամ առաջ ամերիկացի երաժիշտ Նիկ Ջոնասը եւ հնդիկ դերասանուհի, «Միսս աշխարհ»-ի տիտղոսակիր Պրիյանկա Չոպրան հրապարակել են հարսանեկան արարողության առաջին լուսանկարները։

Առաջին օրը զույգը ամուսնացել է քրիստոնեական, երկրորդը օրը՝ հնդկական ավանդույթներով։ Պրիյանկան կարմիր հնդկական ավանդական զգեստ էր կրում, որի հեղինակը Սեբաստիան Մուկխերջին է։

Պրիյանկայի եվրոպական զգեստը կարել է նրա ընկերը՝ դիզայներ Ռալֆ Լորենը։ Զգեստը ստեղծվել է ավելի քան 1826 ժամ, օգտագործվել են երկու միլիոն մարգարիտ եւ Սվարովսկու բյուրեղներ։ Թափանցիկ զգեստից բացի՝ Պրիյանկան եւս մեկն էր կրում, որն ընդգծում էր մարմինը։ Քողը հասնում էր 23 մետրի։ Հատուկ պատվերով կարվել են նաեւ բառեր ու արտահայտություններ, այդ թվում «Նիկոլաս Ջերի Ջոնաս», «ընտանիք», «հույս», «սեր», «2018թ․ դեկտեմբերի 1»։

Փեսացուն դասական սեւ կոստյում էր կրում, որի հեղինակը եւս Ռալֆ Լորենն էր։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Hello Magazine



© NEWS.am STYLE