ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   5 դեկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Խոյերին դեկտեմբերի 5-ին խորհուրդ է տրվում գնալ բնության գիրկ։ Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ ընտանիքի անդամների մասին։ Իսկ եթե եղանակային պայմանները այնքան էլ լավ չեն կամ ցանկությունը այնքան էլ մեծ չէ, կարող եք վայրը փոխել։ Բայց աստղերի՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու խորհուրդը մի անտեսեք։

ՑԼԵՐ

Ցլերն այսօր հավանաբար պետք է հիմնվեն իրենց կենսափորձի վրա եւ հիշեն, թե ինչ է նշանակում քաոս եւ ինչ է պետք անել դրանից դուրս գալու համար։ Շատ հնարավոր է, որ դեկտեմբերի 5-ին ձեր բնակարանի խողովակները «հիշեցնեն» իրենց մասին։ Զգոն եղեք, խնդիրների դեպքում սիրելի էակին կանչեք օգնության։  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք զգալու եք սիրելիի հոգում կատարվող ամեն ինչ։ Եթե նա իրեն տխուր, միայնակ  կամ վատ զգա, նույնը կկատարվի նաեւ ձեր հոգում։ Մնում է հուսալ, որ օրը ուրախ կանցնի եւ թախծելու կարիք չի լինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Նույնիսկ եթե սիրելի էակի մտքերը վայրի, իսկ նրա պահվածքը ոչ ադեկվատ թվա՝ դեկտեմբերի 5-ը այդ ամենի մասին խոսելու եւ քննարկելու համար այնքան էլ հարմար օր չէ։ Խոսակցությունը կարելի է հետաձգել։ Փոխարենը սկսեք մտածել՝ ցանկանում եք նման անձնավորության հետ շարունակել ձեր հարաբերությունները, թե փոփոխությունների ժամանակն է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք փորձում եք թաքնվել ձեր խնդիրներից, չտեսնել ու չնկատել դրանք։ Դրա հետեւանքով, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է սիրելի էակի ուսերին։ Իսկ դուք վստա՞հ եք, որ նա կարող է միայնակ լուծել խնդիրները։ Դա դո՞ւր է գալիս նրան։ Հնարավոր տարաձայնությունները կավելացնեն ձեր խնդիրները։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք եւ սիրելի էակը եւս մեկ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ մտերմացել եք իրարից անկախ։ Սա ոչ միայն կապացուցի ձեզ, որ աշխարհը շատ փոքր է, այլեւ այն, որ դուք այլ պայմաններում նույնպես կհանդիպեիք միմյանց։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կիմանաք սիրելի էակի իրական մտադրությունների մասին։Սակայն դրանից հետո ձեզ մոտ դատարկություն կլինի. ոչ դրական, ոչ բացասական զգացողություններ կարթնանան։ Ամեն ինչ կմնա նույնը, պարզապես հարաբերություններում նոր երանգ կլինի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին սիրելի անձնավորությունը կցանկանա հասկանալ, թե ինչ եք իրականում զգում եւ ինչ է կատարվում ձեր հոգում։ Բայց նա դա կանի յուրօրինակ ձեւով, ուստի, դուք այդպես էլ չեք գուշակի նրա միտքը։ Այսօր դուք կհամոզվեք, որ սիրելիի երեւակայությունը շատ մեծ է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար դժվար կլինի գործել։ Նա ձեր աջակցության, խրախուսանքի կարիքը կունենա։ Միայն ձեր օգնությամբ նա կկատարի այդ կարեւոր քայլը։ Մի խոսքով, նրա հաջողությունը ձեր ձեռքերում է։  Խելամիտ եղեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի էակին երջանկացնելու ցանկություն կլինի։ Հարկավոր է զարկ տալ երեւակայությանը, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ մտածված եւ հաճելի։ Հաջողված անակնկալի դիմաց ձեզ սպասում են սիրելիի ժպիտն ու անկեղծ համբույրը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե վաղուց արդեն մտածում եք, որ բաժանման ժամանակն է, ուրեմն դեկտեմբերի 8-ը ամենանպաստավոր օրն է դրա համար։ Այո, հնարավոր է, որ ձեզնից մեկի մոտ այդ ցանկությունը շատ մեծ է, մյուսն ընդհանրապես նման մտադրություն չունի։ Սակայն մեկ ուրիշ օր ամեն ինչ շատ ավելի դժվար կլինի։

ՁԿՆԵՐ

Այսօր գործի պետք է դնեք ձեր նպատակասլացությունն ու վճռականությունը, այլապես անձնական կյանքում ոչ մի հաջողության չեք հասնի։ Իսկ դրանց օգնությամբ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի եւ փոփոխությունները կլինեն դրական ու արդյունավետ։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE