Տարվա հարսանյաց արարողությունը. Ջոնասն արտասվել է՝ Պրիյանկային տեսնելով հարսանյաց զգեստով (վիդեո)

15:13   5 դեկտեմբերի, 2018

«Միսս աշխարհ 2000»-ի տիտղոսակիր Պրիյանկա Չոպրայի եւ ամերիկացի երգիչ Նիկ Ջոնասի՝ երեք օր տեւած հարսանյաց արարողությանը հետեւում էր ամբողջ աշխարհը. հանրությունն անհամբերությամբ սպասում էր առաջին լուսանկարների եւ տեսանյութերին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Priyanka Chopra (@priyankachopra)

Պրիյանկան Instagram-ի իր էջում արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Դրանում երեւում է՝ ինչպես է Նիկ Ջոնասը հուզվել՝ տեսնելով հարսնացուին։ Տեսանյութում երեւում է նաեւ Ռալֆ Լորենի հեղինակած զգեստը եւ 22 մետր երկարությամբ քողը։

Ավելի վաղ News.am Styleհրապարակել է հարսանյաց արարողության առաջին լուսանկարները, որոնցում պատկերված են Պրիյանկա Չոպրայի շքեղ զգեստները։

Լուսանկարները՝ People, Hello



© NEWS.am STYLE