Ռուսաստանում հայտնի դիզայները հրապարակել է Հովհաննես Ազոյանի լուսանկարը զգեստով

11:37   5 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը Instagram-ի իր էջում հրապարակել է հայազգի հումորիստ Հովհաննես Ազոյանի լուսանկարը,  ով կրում է դիզայների կողմից ստեղծված զգեստը։

Հովհաննես Ազոյանը կարճ զգեստ է կրում, որը զարդարված է ժապավենակապերով։

«Նույնիսկ մեծատառով տղամարդիկ չեն կարողանում չկրել իմ զգեստները»,- լուսանկարը մակագրել է Արուտյունովը։

Ամենայն հավանականությամբ, լուսանկարն արվել է «Comedy women»-ի նկարահանման ընթացքում, որին մասնակցել է Ազոյանը։



© NEWS.am STYLE