GQ-ն ընտրել է 2018թ.-ի ամենաոճային տղամարդկանց

16:10   5 դեկտեմբերի, 2018

GQ տղամարդկանց ամսագիրն ընտրել է 2018թ.-ի ամենաոճային տղամարդուն։ Ամենաոճային տիտղոսին արժանացել է ամերիկացի դերասան եւ երաժիշտ Դոնալդ Գլովերը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Childish Gambino։

Հրատարակության կարծիքով՝ նա կարողացել է համադրել առաջին հայացքից անհամադրելին՝ 70-ականներ եւ ժամանակակից ոճ։

Ցանկում ընդհանուր առմամբ 50 ոճային տղամարդ է ներառված։ Երկրորդ հորիզոնականում ամերիկյան դերասան Ջեֆ Գոլդբլյումն է, ով հայտնի է «Անկախության օրը» , «Յուրյան ժամանակաշրջանի այգի» ֆիլերում մարմնավորած կերպարներով։

Եռյակում հայտնվել է երիտասարդ դերասան Թիմոթի Շալամեն, ով հայտնի է «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմում, «Հայրենիք» սերիալում մարմնավորած կերպարներով։

Տասնյակում հայտնվել են Ռիչարդ Մեդենը՝ «Գահերի խաղը» սերիալից, ռեփեր Թրեւիս Սքոթը՝ Քայլի Ջենների սիրելին, արքայազն Չարլզը, ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, երգիչներ Ջոն Լեջենդը, Հարի Սթայլսը, ռեփեր Skepta-ն։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ GQ



© NEWS.am STYLE