Քիմ Քարդաշյանը հյուրերին ընդունել է պիջակով, որը կրել է մերկ մարմնին

10:12   5 դեկտեմբերի, 2018

Կալիֆոռնիայում գտնվող South Coast Plaza հյուրանոցում դեկտեմբերի 17-ին կբացվի Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկայի բուտիկը։ Մինչ բացումը Քիմը որոշել է բաց դռների օր կազմակերպել։ Արարողությանը հրավիրված հյուրերի ցանկը սահմանափակված է, այդ պատճառով «հասարակ մահկանացուները» հնարավորություն են ունեցել հանդիպել աստղին, ով հյուրերին ընդունել է խիստ գործնական կոստյումով եւ առանց կրծկալի։ Քիմը ոչ տոպ, ոչ վերնաշապիկ չէր կրում, միայն պիջակ՝ մերկ մարմնին։

Երկրպագուները հիացած են եղել։ Նրանք, խանութի մոտ հավաքված, փորձել են լուսանկարել Քիմին, աղմկել են, ձեռքով արել, արել հնարավոր ամեն բան՝ հաջող կադր ստանալու համար։ Այցելուներին դեռեւս խանութ ներս չեն թողնում, այդ պատճառով «հասարակ մահկանացուները» զվարճացել են հյուրասրահի շատրվանի մոտ։

Քիմի կերպարն այժմ ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցերում։ Ընդ որում, մեկնաբանությունների հեղինակներն այնքան էլ զարմացած չեն. Քիմի համար բաց հագուստ կրելը սովարական երեւույթ է։ Օրեր աաջ Քիմը Versace-ի ցուցադրությանը ներկայացրել էր կարճ, արծաթափայլ զգեստով, որմ ընդգծում էր նրա մարմինը։ Բացի այդ՝ իր ապրանքանիշի գովազդային պաստառի համար Քիմը լուսանկարվել էր մերկ՝ կուրծքը ծածկելով միայն սեւ, երկար մազերով։

Մի քանի բառ նաեւ խանութի մասին, եթե իհարկե այս ամենից հետո այն ձեզ հետարքրում է. դիզայնը հրաշալի է՝ մեծ, լուսավորվող բյուրեղներ, արտասվոր լուսավորություն, օգտագործված է հիմնականում երկու գույն. Քիմը նախընտրում է նուրբ երանգներ՝ կրեմագույն եւ մանուշակագույն։ Ի դեպ, Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքի սրվակները նրա մերկ մարմնի տեսք ունեն։ Իհարկե, գեղեցիկ է, բայց հիշեցնում է Ժան Պոլ Գոտյեի օծանելիքի սրվակները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, GettyImages, Instagram



© NEWS.am STYLE