Գարիկ Մարտիրոսյանը հրաշալի ռեփ է կատարում Դեմիս Կարիբիդիսի ծննդյան օրը

13:55   5 դեկտեմբերի, 2018

Comedy club-ի թիմը կարաոկե-բարում տոնել է Դեմիս Կարիբիդիսի ծննդյան օրը։ Երեկոյի ընթացքում հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել իր բազմաթիվ տաղանդներից մեկը։

Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է Գարիկ Մարտիրոսյանը կատարում ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G-ի Hypnotize երգը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Երկրպագուները գովել են Մարտիրոսյանին։ Comedy club-ի մասնակիցների՝ կարաոկեի հանդեպ սիրո մասին գիտեն բոլորը. յուրաքանչյուր Ամանոր հումորիստները կարաոկե-մրցույթ են կազմակերպում ТНТ հեռուստաալիքի աստղերի միջեւ։

Մյուս տեսանյութում երեւում է՝ ինչպես են Comedy club-ի մասնակիցները եւ Ժաննան երգում Ստաս Միխայլովի «Ոսկե սիրտը» երգը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Դեմիս, մեծ շնորհակալություն այն բանի համար, որ բոլորիս այսօր հավաքել ես՝ հրեական Հանուկի տոնի առիթով, որը համընկել է հնդկական տոնի՝ քո ծննդյան օրվա հետ։ Այս լուսավոր օրը եւ մութ գիշերը քեզ ենք նվիրում այս անձեռակերտ երաժշտական կոմպոզիցիան» ,- գրել է Ժաննան։

Ի դեպ, Մարտիրոսյանն առաջին անգամ չէր կատարում The Notorious B.I.G-ի երգերը։ «Вечерний Ургант» շոուի ընթացքում նա կատարել է նաեւ Big Poppa երգը, ապա բարձրացրել հայկական դրոշը։



© NEWS.am STYLE