«Աստղը ծնվեց». Լեդի Գագայի մասնակցությամբ ֆիլմը դարձել է լավագույնը

14:55   5 դեկտեմբերի, 2018

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը (American Film Institute, AFI), որը զբաղվում է ԱՄՆ կինեմատոգրաֆիայի ժառանգության պահպանմամբ, ընտրել է 2018թ. լավագույն 10 ֆիլմերը, հայտնում է միության պաշտոնական կայքը։

Ցանկը գլխավորում է Բրեդլի կուպերի «Աստղը ծնվեց» դրաման, որում գլխավոր հերոսի դերում Լեդի Գագան է։ Ֆիլմը պատմում է երգչուհու մասին, ով անցնում է աստղ դառնալու փշոտ ճանապարհով։

Ցանկում հայտնվել է նաեւ «Սեւ հովազը»՝ ֆանտաստիկ մարտաֆիլմ, որի ռեժիսորը Ռայան Քուգլերն է։ Ֆիլմը պատմում է Marvel Comics-ի սուպերհերոս «Սեւ հովազ»-ի մասին։

Առանձնակի ուշադրության է արժանի Ջոն Կրասինսկու «Խաղաղ վայր» ֆիլմը. այն ընտանիքի մասին է, որն ապրում է առանձնացված ֆերմայում։ Հետագայում պարզվում է, որ տունը լի է սարսափելի հրեշներով, որոնք արձագանքում են ցանկացած ձայնի։  

Ցանկում ընդրկված են նաեւ Բո Բեռնեմի «Ութերորդ դաս», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում է», Սփայք Լիի «Կլանի սեւ անդամը», Բարի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Յորգոս Լանթիմոսի «Ֆավորիտուհին», Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը» ֆիլմերը։



© NEWS.am STYLE