Հայտնի կատակերգու դերասանը կվարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը

17:02   5 դեկտեմբերի, 2018

Հայտնի դերասան Քեւին Հարթն Instagram-ի իր էջում հայտնել է, որ 2019թ. Լոս Անջելեսում հանձնելու է «Օսկար» մրցանակը։  

«Երկար տարիներ ինձ հարցնում էին՝ արդյոք ես երբեւէ կվարե՞մ «Օսկար»-ի հանձնման մրցանակաբաշխությունը, եւ իմ պատասխանը միշտ նույնն էր։ Ես ասում էի, որ ինձ համար դա հնարավորություն կլինի, որը կյանքում ունենում ես միայն մեկ անգամ, եւ դա կլինի այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա։ Ես երջանիկ եմ հայտնել, որ վերջապես եկել է «Օսկար» հանձնելու իմ հերթը»,- գրել է Հարթը։

Դերասանը կփոխարինի Ջիմի Կիմելին, ով նախորդ տարի մրցանակաբաշխության ընթացքում կատակել է Պուտինի մասին։ Ռուսական սպորտի դոպինգային սկանդալի մասին նկարահանված «Իկարուս» ֆիլմին «Լավագույն դոկումենտալ ֆիլմ» անվանակարգում մրցանակ հանձնելիս դերասանը նկատել էր, որ Պուտինը ոչ մի կերպ չի ազդել ֆիլմի հաղթանակի վրա. «Ամեն դեպքում վստահորեն կարելի է ասել, որ այս ընտրությանը Պուտինը չի խառնվել»։  



© NEWS.am STYLE