Եվգենի Պետրոսյանը հրաժարվել է Շուրիկի դերից «Օպերացիա «Ы»» ֆիլմում

17:27   5 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանում հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ պետք է մարմնավորեր Շուրիկի կերպարը խորհրդային կատակերգությունում, բայց վերջին պահին հրաժարվել է։

«Ես անցել էի ֆոտոփորձերը եւ սկսել փորձերը Լեոնիդ Իովիչի հետ, բայց երբ հասկացա, որ Շուրիկը լիրիկական կերպար է, Գայդային ասացի, որ դա իմը չէ։ Ես ցանկանում եմ կատակերգու դերասան լինել»,- իր էջում գրել է արտիստը։

Պետրոսյանն ընդգծել է, որ հենց ինքն է ակնարկել ընտրել Ալեքսանդր Դեմյանենկոյին, ով ի վերջոմնավորել է Շուրիկի կերպարը հայտնի կատակերգությունում։

Նրա խոսքով՝ Գայդայը պնդել է, որ Պետրոսյանը լիրիկական կերապարում սրտաշարժ, կատակերգական պահեր գտնի։ «Ես ասացի՝ «Այս դեպքում համապատասխանում է Դեմյանենկոն»»,- գրել է հումորիստը։



© NEWS.am STYLE