Ելիզավետա Բոյարսկայան երկրորդ անգամ մայր է դարձել

19:15   5 դեկտեմբերի, 2018

32-ամյա Ելիզավետա Բոյարսկայան եւ 36-ամյա Մաքսիմ Մատվեեւը ծնողներ են դարձել։ Զույգը կրկին որդի է ունեցել։ Նախօրեին դերասանուհին հղիության ընթացքից լուսանկար էր հրապարակել եւ ամենայն հավանականութամբ, չէր պատկերացնում, որ որդու հետ այդքան շուտ կհանդիպի։

Ելիզավետային տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը, ուր մի քանի ժամ տեւել է ծննդաբերությունը։ HELLO.RU-ի հետ զրույցում լուրը հաստատել են Մաքսիմի շրջապատից։ Թե երեխան, թե մայրն իրենց լավ են զգում։ 2012թ.-ին ծնվել է զույգի առաջին որդին՝ Անդրեյը։

Երեխայի ծնունդը համընկել էր Մատվեեւի՝ տավագույն դերակատարման համար մրցանակի արժանանալու հետ, Instagram-ում հայտնել է Բոյարսակայան։  

Լուսանկարները՝ Tele․ru



© NEWS.am STYLE