Նաոմի Քեմփբելը ռուս օլիգարխին դղյակ է նվիրել

19:50   28 հոկտեմբերի, 2012

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը իր տղամարդու` ռուս օլիգարխ Վլադիմիր Դարոնինին, դղյակ է նվիրել, որը գտնվում է  Ջայպուրում: Սակայն դղյակը օլիգարխին կպատկանի միայն նոյեմբերի 4-7 –ը: Նաոմին հենց այս դղյակում  է պատրաստվում նշել իր սիրեցյալի ծննդյան տոնակատարությունը, հաղորդում է «Ռոսբալթը»:

Ինչպես տեղեկացնում են աղբյուրները, Նաոմին վարձակալել է ողջ դղյակը, որի միայն նախագահական լյուքս համարը արժե օրական 12 հազ. դոլար:

Տոնախմբությանը հրավիրված են Քելթ Մոսը, Դոնաթելա Վերսաչեն, Ջենիֆեր Լոպեսը, Ջորդանո Արմանին եւ Ռոման Աբրամովիչը:

Հիշեցնենք, որ Դարոնինը ու Նաոմին ծանոթացել են 2008թ-ին, եւ չնայած շրջանառվող  լուրերին, թե օլիգարխը տարված է երիտասարդ ռուս մոդելով,  նրանք մինչ այժմ միասին են:



© NEWS.am STYLE