Լինդսի Լոհանը՝ «Դիսնեյի» արքայադստրերի կերպարում

22:02   5 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Լինդսի Լոհանը «Դիսնեյի» սեքսուալ արքայադուստրերի կերպարներում լուսանկարվել է Paper ամսագրի ֆոտոշարքում։ Լուսանկարիչների եւ ոճաբանների շնորհիվ դերասանուհին վերստեղծել է կերպարներին, ում սիրում են գրեթե բոլորը։ Միայն թե ֆոտոշարքը բավական ոճային է ու սեքսուալ։

Լինդսի Լոհանն ամսագրի շապիկը զարդարել է Սպիտակաձյունիկի կերպարով՝ ձեռքին կարմիր խնձոր բռնած։ Մուլտֆիլի հերոսուհին վառ կարմիր շրթներկով է եւ լայն լանջաբացվածքով զգեստ է կրում, որը հազիվ է ծածկում դերասանուհու մերկ մարմինը։

Ընդ որում, դերասանուհին լայն լանջաբացվածքով հագուստ է կրում գրեթե բոլոր կերպարներում։ Ջրահարսի ու Քնած գեղեցկուհու կերպարները բավական համարձակ են ու սեքսուալ։

Ամենահամեստը Մոխրոտիկի կերպարն է։



© NEWS.am STYLE