VARDA-ն սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել

13:12   6 դեկտեմբերի, 2018

Երգչուհի եւ պարուհի VARDA-ն սիրելիի հետ լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով #мойправдивыйроман (իմ ճշմարիտ սեր) հեշթեգով։ Հեշթեգը բացելու դեպքում կարելի է կարդալ նրանց ծանոթության եւ հարաբերությունների պատմությունը։

VARDA-ն սիրելիի հետ եւս մեկ լուսանկար հրապարակել էր Instagram-ի Story հատվածում։

Հաճելի է պարուհուն երջանիկ տեսնել։ Նախորդ հրապարակումներում նա հայտնում էր, որ անհանգստացած է կատվի՝ Տիտոյի առողջությամբ։ VARDA-ն տեղեկացրել է, որ առաջարկել են թունավորելով սպանել կենդանանուն, սակայն ինքը հրաժարվել է։

«Հիմա արդեն նա իրեն լավ է զգում, կարողանում է թռչել բազմոցի վրա, բայց դեռեւս նախկինի նման չի ցանկանոմ խաղալ։ Նա ընդամենը 5 տարեկան է, բայց ծերունու սիրտ ունի։ Բայց ես հույսս դնում եմ նրա ուժեղ բնավորության վրա. նա իսկական մարտիկ է։ Ես նրան անվանել եմ Տիտո Օրտիսի պատվին»,- գրել էր պարուհին։



© NEWS.am STYLE