Անաստասիա Վոլոչկովայի նախկին վարորդին դատապարտել են 3 տարվա ազատազրկման

14:05   6 դեկտեմբերի, 2018

Անաստասիա Վոլոչկովայի նախկին վարորդի՝ Ալեքսանդր Սկիրտաչի նկատմամբ նշանակված պատիժը խստացվել է։ Այս մասին Instagram-ի էջում հայտնել է Մեծ թատրոնի արտիստը։ Նրա հաղորդմամբ՝ նախկինում որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել. այժմ նախկին վարորդը կկրի պատիժը։

Տեւական ժամանակ է՝ Անաստասիա Վոլոչկովան փորձում է ավարտին հասցնել նախկին վարորդի վերաբերյալ դատական գործընթացը։ Ամռանն արդեն արտիստն ուրախանում էր, որ «ճշմարտությունը հաղթանակել է»։

«Այսօր վերջակետ է դրվել է իմ նախկին խարդախ, գող վարորդի վերաբերյալ դատական գործընթացին։ Վճիռը հետեւյալն է՝ մեղավոր է, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Տվերսկի դատարանի կողմից արձակված վճիռը ենթակա չէ վերանայման։ Խարդախը ստացել է այն, ինչի արժանի էր։ Նա արդեն իսկ պատժվել է ճակատագրի ու Աստծու կողմից… Իսկ ես թերթում եմ այս էջը եւ ուրախանում, որ ճշմարտությունը պնդելու եւ հանուն դրա պայքարելու իմ կարողությունները հուսախաբ չեն արել»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաեւ իր փաստաբանին։

Ի դեպ, Սկիրտաչը բազմաթիվ թոք-շոուների ընթացքում պնդել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել Վոլոչկովայի կողմից։ Հիմա Վոլոչկովան նոր սիրեկան ունի։ Ինչպես News.am Styleհայտնել է, դեռեւս գաղտնի է պահվում՝ ով է նա։



© NEWS.am STYLE