Քլոե Մորեցին նկատել են Քեյթ Հարիսոնի հետ համբուրվելիս (ֆոտո)

23:07   6 դեկտեմբերի, 2018

«Քեմերոն Փոստի սխալ դաստիարակությունը» ֆիլմի 21-ամյա աստղ Քլոե Մորցը, ով ոչ ստանդարտ կողմնորոշում ունեցող աղջկա է մարմնավորել, կարծես թե  ամբողջովին դերի մեջ է մտել։

Պապարացիները Մորեցին Մալիբուում լուսանկարել են 27-ամյա մոդել Քեյթ Հարիսոնի ընկերակցությամբ։ Աղջիկները միասին ընթրել են, կադրում հայտնվել են նրանց գրկախառնություններոն ու համբույրները։ Քլեոն եւ Քեյթը դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել լուրերը։

Գարնանը Քլոեն բաժանվել է Բրուկլին Բեքհեմից նրա դավաճանությունից հետո։ Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների որդուց բաժանվելուց հետո դերասանուհին հայտարարել է, որ իրեն լավ է զգում եւ պատրաստ է առաջ շարժվել։

Քեյթ Հարիսոնը դերասաններ Գրեգորի Հարիսոնի եւ Ռենդի Օակեսի դուստրն է։ Զույգն ամուսնացած է արդեն 38 տարի եւ 4 զավակ ունի։ Քեյթը բավական հայտնի մոդել է եւ համագործակցում է բազմաթիվ համաշխարհային գործակալությունների հետ։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE